Էջմիածնի ելքերի մոտ բուժաշխատողները չափում են քաղաքացիների ջերմությունը, տեղում են նաև ոստիկաններ (լուսանկար)

5

Այս պահին Էջմիածնից քաղաքացիների ելքն իրականացվում է սահմանված կարգով: Բուժաշխատողները նախ քաղաքացիների ջերմաչափում են կատարում, ինչից հետո միայն վերջիններս կարողանում են դուրս գալ Էջմիածնից:

Բուժաշխատողների հետ մեկտեղ տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները: Մինչ այս պահը 6-7 ջերմություն ունեցող անձ բուժաշխատողների կողմից հետ՝  Էջմիածին է ուղարկվել:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Էջմիածնի 27 ելքից առաջիկայում գործելու է միայն երեքը: «Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», – ասել էր վարչապետը: