Էլեկտրաէներգիան թանկացավ

14

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 6.93 դրամով: Այսպիսով, Հայաստանում մեկ կՎտ ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 48.78 դրամ, գիշերայինը՝ 38.78 դրամ:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտով ՀԷՑ-ն առաջարկում էր սակագինը թանկացնել մոտ 17 դրամով: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ այդքան թանկացում չի լինի, քանի որ սակագնի հայտում ՀԷՑ-ը ներառել էր նաև իր շռայլ ծախսերը, ինչը մերժվել է հանձնաժողովի կողմից:

Պարզվում է՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը նամակ է գրել Ռոբերտ Նազարյանին,  որը երեկ է ուղղարեկել է հանձնաժողովին և փաստացի սպառնացել Հայաստանի բնակչությանը: Բիբինը գրել էր, որ եթե այս նախագիծը հաստատվի ու չկատարվի իրենց պահանջը, այն է՝ սակագինը չթանկանա 17 դրամով, այդ դեպքում ՀԷՑ-ը չի կարղ երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին ու հուսալիությանն առաջադրված պահանջների կատարումը: Նաև գրել է, որ ՀԷՑ-ը կդիմի հանձնաժողովին՝ ստեղծված իրավիճակում լիցնենզավորման հեռանկարների հարցով: Նազարյանը նշեց, որ ինքը ոչինչ չի կարող անել, քանի որ ոռւսամետ չէ, այլ  հայամետ և իր  երկիրն է պաշտպանում: