Էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից կբարձրանա մոտ 4 դրամով։ Երկու ժամից ավելի տևած լարված քննարկման արդյունքում նման որոշում կայացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Նշենք, որ բնակչությանը մատակարարվող ցերեկային էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ/ժամը ներկայումս գործող 38 դրամի դրամի փոխարեն կդառնա 41․85 դրամ, իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31․85 դրամ:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը ՀԾԿՀ-ի բակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան, որ բողոքարկեն սակագնի բարձրացումը:














