Զարգացման կենտրոնների լիցենզավորման հարցը պարտադիր կարգավորվելու է. Սոֆյա Հովսեփյան

14

Զարգացման կենտրոնների լիցենզավորման հարցը պարտադիր կարգավորվելու է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Յուրաքանչյուրը կարող էր ԱՁ բացել և պարզապես ծառայություններ մատուցել, բայց որևէ մեկը վերահսկողություն չէր իրականացնում՝ ինչ ծառայություններ են մատուցվում: Կարող է ընդամենը զբաղվածության համար վերցնեին, բայց հետագայում նախադպրոցական կրթություն իրականացնեին, իսկ այս պարագայում արգելվում է և պարտադիր լիցենզավորվելու է: Ծրագիրն իրականացվելու է կրթական չափորոշիչների հիման վրա», – ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է անցկացվի նախադպրոցական հաստատությունների տնօրենների և դայակ-դաստիարակների հավաստագրման վերապատրաստումներ: