Սարգսյանին չեխահայերը լավ չընդունեցին

6

Երկու տասնյակից ավելի չեխահայեր Չեխիայի նախագահական նստավայրի մոտ ցույցի էին դուրս եկել` իրենց բողոքն արտահայտելու Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցությանն ու Հայաստանի նախագահին։ Տեղեկացնում է Orer.eu-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝  նախագահ Սարգսյանի Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում  «Հայկական Վերածնունդ շարժումը» և մի խումբ այլ չեխահայեր բողոքի ակցիա են անցկացրել: «Հայկական Վերածնունդ շարժման» Պրահայի ներկայացուցիչ Բագրատ Առաքելյանը նշել է, որ ցույցը  արտահայտում է հայության անհամաձայնությունը Մաքսային Միությանը միանալուն. «Այդ որոշմամբ փակվել է Եվրոպայի դուռը։ Հայաստանը շարժվում է ոչ թե դեպի զարգացած Եվրոպա, այլ դեպի ամբողջատիրական ռեժիմներˋԲելառուս, Ռուսաստան և Ղազախստան»։