Երեք նախարարություններ կանվանափոխվեն, մեկը՝ կլուծարվի

38

Կառավարությունն առաջարկում է երեք նախարարություններ  անվանափոխել, իսկ մեկը՝ լուծարել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը  անվանափոխել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերացնել: