ԵՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացվել է

5

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի և 2 արձանագրության վավերացման մասին օրենքը: Տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Համաձայնագիրը ստորագրվել էր Ղազախստանի Բուրաբայ գյուղում՝ 2015-ի մայիսի 29-ին:

«Վավերացնել ԵՏՄ-ի և նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը»,- ասվում է օրենքում: