ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամփոփել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության տարին նշելով 2015թ-ի համար ռուսական դիվանագիտության առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է հունվարի 1-ից մեկնարկող ԵՏՄ-ին:
Ինտերֆաքսին տված հարցազրույցում Լավորվը նշել է. «Հայրենական դիվանագիտության անքննելի հաջողություն և տարածաշրջանային ու միջազգային կայունության ամրապնդման մեջ զգալի ներդրում եղավ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը, որը կսկսի գործել 2015թ-ի հունվարի 1-ից: Բառացիորեն մի քանի օրից Հայաստանը կդառնա նրա լիիրավ անդամը: Դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Միությանը Ղրղզստանի միացման պայմանագիրը: ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելու կամ նրա հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու համար համաձայնագիր կնքելու տարբեր երկրների ձգտումը վկայում է նախագծի հաջողված լինելու մասին, հաստատում է դրա պահանջված լինելը», – ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ս. Լավրովը հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ 2014թ-ը իսկապես լարված տարի է եղել ռուսական դիվանագիտության համար:











