ԵՏՄ բռնակցությանը կողմ քվեարկողները պետական դավաճանություն կգործեն. Զ. Փոստանջյան

9

«Ով կողմ կքվեարկի ԵՏՄ բռնակցությանը, նրանք ուղղակի պետական դավաճանություն են գործելու»,- հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ԵՏՄ համաձայնագրի վավերացմանը:

Փոստանջյանը նաև շեշետել է, որ բոլորը պետք է սթափ դատեն իրավիճակը. «Ազգային ժողովում մոլորություն չպետք է տեղի ունենա»,- ասաց Փոստանջյանը:

Հավելենք, որ ԵՏՄ պայմանագիրը խորհրդարանը մտադիր է քննարկել նոյեմբերի 17-18-ին: