«ԵՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կերևա»,- Տավուշի մարզի սահմանային զորամասեր և մարտական հենակետեր այցելության ժամանակ վստահեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«ԵՏՄ անդամակցությունն անպայման իր դրական ազդեցությունը կտա 2015թ.։ Մենք պետք է օգտվենք այդ համագործակցությունից, փորձենք ակտիվացնել ու զարգացնել մեր տնտեսությունը։ Մեր միակ ճանապարհը մեր տնտեսությունը զարգացնելն է, ժողովրդին ապահովել բարեկեցիկ կյանքով. դա է մեր նպատակը»,-ասաց վարչապետը։
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Հայաստանի օգտին ծառայեցնի տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։











