Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել բանակցել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրական գոտի մտնելու առնչությամբ: Այս մասին հայտարարել է Լիտվայի կառավարության Եվրոպական խորհրդի ներկայացուցիչ Ալգիրդաս Բուտկավիչյուսը: Տեղեկացնում է Itar-tass-ը:
«Ցավում ենք, որ այս փաստաթղթի ստորագրումը վեհաժողովի ընթացքում «Արևելյան գործընկերության շրջանակներում» տեղի չի ունենա: Ամեն դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել բանակցություններն այս հարցի շուրջ» ,- ասել է Բուտկավիչյուսը:














