Հայկական ուղղաթիռի կործանման վերաբերյալ ԵՄ-ն հայտարարություն է տարածել: Տեղեկացնում է ԵՄ կայքը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Կարևոր է, որ կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։
Եվրամիությունը կոչ է անում հետաքննություն անցկացնել այս միջադեպի կապակցությամբ։
Եվրամիությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և 3 համանախագահների ջանքերին։ Երկու կողմերը պետք է խստորեն հարգեն հրադադարը, ձեռնպահ մնան ուժի կիրառումից կամ սպառնալիքներից և վերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղված ջանքերը»:











