Եվրախորհրդարանը իր լիագումար նիստում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» թեմայով քննարկումներից ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև:
Բանաձևն առաջին հայացքից շատ հայանպաստ է երևում, քանզի բանաձևով կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց իրականում ամեն ինչ այլ է:
Նշենք, որ բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ։ Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Բայց բանաձևի հակահայությունը երևում է այս կետից՝ բանաձևում նշվում է, որ ժամանակակից Թուրքիան չպետք է պատասխանատվություն կրի այս պատմական իրադարձությունների համար և նրա կողմից հայերի Ցեղասպանության ճանաչումը չի կարող իր մեջ ներառել որևէ տեսակի քաղաքական, իրավական կամ նյութական պահանջներ:
Հիշեցնենք, որ սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կողմից իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը, որն ինչպես երևում է՝ քայլ է, որով փորձում են ազատել ժամանակակից Թուրքիային նախնիների գործած մեղքերի պատասխանատվությունից:











