Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը

4

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում ապրիլի 14-ին կայացած լիագումար նիստում ընդունել է 2015 թվականի Թուրքիայի առաջընթացի մասին բանաձևը:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, խորհրդարանը Թուրքիային կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը, ինչն էլ կբերի հարաբերությունների զարգացման՝ հատկապես միջսահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման: Բանաձևում հղում է կատարվում նաև 2015 թվականի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ ընդունված բանաձևին: