Իսլամական խորհրդի ժողովի նախագահ Ալի Լարիջանին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ այսօրվա հանդիպման ընթացքում կոչ է արել թույլ չտալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զարգացում:
«Եվս մի պատերազմ աշխարհում մեզ պետք չէ: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը և Իրանը այլ պետությունների համագործակցությամբ պիտի ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի», – ասել է Լարիջանին:











