Վարկային համաձայնագրով Ռուսաստանից զենք ձեռք բերելու աշխատանքները իրականացվում են սահմանված ժամանակացույցին համապատասխան: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Ռուսաստանը վարկային համաձայնագիրը վավերացրել է փետրվարին: Համաձայնագրով կան նախատեսված որոշակի ընթացակարգեր, որոնց շրջանակներում գործողություններ են իրականացվում: Ես չեմ կարող կոնկրետ օր ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի զենքը, ուղղակի պետք է վստահ լինենք, որ համաձայնագրով նախատեսված գործողությունները կողմերը կիրականացնեն սահմանված ժամկե տներում»,- ընդգծեց Նահապետյանը:











