Ես արդեն հոգնել եմ. Յուրի Խաչատուրով

40
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգվեց։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանում չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։

Յուրի Խաչատուրովն էլ իր ելույթի ընթացքում առաջարկեց, որ հաջորդ նիստի համար կարգավորված լինեն բոլոր հարցերը։
 
«Ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, ու դատական նիստը հետաձգվի», – ասաց Խաչատուրովը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է:

Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին։