Եվրամիությունը 2017 թվականի հունվարի 1-ից անայցագիր ռեժիմ կսահմանի Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ազատություն ռադիոյի» թղթակից Ռիկարդ Յոզվակը հայտնել Է իր Twitter-ում:
Վրաստանում հույս ունեին, որ ԵՄ-ն անայցագիր ռեժիմ կսահմանի արդեն ամռանը, սակայն հունիսի սկզբին հարցի քննարկումը հետաձգեցին: Այդ որոշմանը խոչընդոտեցին Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:














