ԵՄ-ն Ուկրաինայի և Վրաստանի հետ չի դյուրացնի վիզային ռեժիմի. Մերկել

13

Ուկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացում ԵՄ-ի կողմից դեռևս անհնար է, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Վիզային ռեժիմի դյուրացումը հնարավոր է միայն դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների կատարման դեպքում։ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է զեկույց այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանը բավականաչափ ջանքեր են ներդրել այդ հարցում, սակայն դա բավական չէ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ լավանա»,- ասել է Մերկելը։