Եկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններն ակտիվացնելու ժամանակը. Ս. Լավրով

6

Եկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններն ակտիվացնելու ժամանակը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

«Հիմքեր կան ենթադրելու, որ ջանքերն ակտիվացնելու ժամանակը եկել է»,-ասել է Լավրովը՝ ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում։

Լավրովը մեկ այլ ուշագրավ հայտարարություն ևս արել է՝ նշելով. «մենք կարող ենք ապահովել այդ գործընթացը»։