ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ԵԺԿ անունից դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը «Իսլամական Պետություն» ահաբեկիչների կողմից:
«Դատապարտում եմ «Իսլամական պետություն» ահաբեկիչների կողմից սուրբ վայրերի, մասնավորապես՝ Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»,-գրել է Ժոզեֆ Դոլը:














