Եթե փետրվարին 40 000 դրամից ավելի գազ եք վառել, արդեն օլիգարխիայի կատեգորիա եք մտնում. վարչապետ

11

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարաողականի քննարկումների ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ կոմունալ վարձավճարների աջակցություն չի ստացել, այլապես արդեն վերադարձրած կլիներ: 

«Պարոն Իգիթյան, եթե դուք չեք ստացել, էդ նշանակում ա, որ դուք փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ եք վառել, 25 հազար դրամից ավելի՝ հոսանք։ Դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում, դրա համար էլ աջակցություն չեք ստացել», – կատակեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, եթե անգամ գումարը դեռ չի սուբսիդավորվել, ապա այսօր օրվա ընթացքում կլինի։