ԵԱՀԿ-ի մշտադիտարկման հանձնաժողովը սատարել է բանաձևի նախագծի փոփոխությունը, որով առաջարկվում է Ռուսաստանի պատվիրակությանը զրկել կառույցի ղեկավար մարմիններում ներկայացված լինելու իրավունքից: Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քվեարկությանը 35 կողմ, 34 դեմ ձայներով է ավարտվել՝ հօգուտ բանաձևի, ինչը ռուսական կողմի համար տհաճ անակնկալ է եղել:
Սակայն Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի լիազորությունների վերադարձի հասնել խորհրդաժողովի նիստին: Դա կքննարկվի այսօր՝ ավելի ուշ:
Ռուսական կողմը հայտարարել է, որ եթե ԵԱՀԿ-ն իրեն զրկի ձայնից, ռուսաստանյան պատվիրակությունը կլքի Ստրասբուրգը և մինչև այս տարվա վերջ կսառեցնի իր բոլոր հարաբերությունները ԵԱՀԿ-ի հետ:














