«Դրա արդյունքն այսօր կտեսնեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով տեսանյութին, որտեղ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցների հագուստով ներկայացում է բեմադրված հարսանիքի ժամանակ:
«Դա «Վիլլա հիլս» ռեստորանային համալիրում է եղել, Պտղնիում: Կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարումն այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:











