Թուրքիայի իշխանությունները ծրագրում են վերականգնել Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին:
1376թ․ կառուցված եկեղեցին վնասվել էր թուրք-քրդական բախումների հետևանքով։ Ըստ աղբյուրի տվյալների՝ Սուրում տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվել էին նաև մի շարք այլ պատմական կառույցներ, որոնցից մի քանիսն արդեն վերականգնվել են։
Հայկական Սուրբ Կիրակոսի և քաղդեական Մար Պետյուն եկեղեցիների վերանորոգումը հնարավոր չի եղել՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այդ նպատակով տեղի համայնքային հիմնադրմանների ղեկավարության դիմումով, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը որոշում է կայացրել ֆինանսավորել 2 եկեղեցիների վերակառուցումը: Սուր շրջանի ղեկավար Աբդուլլահ Չիֆթչին հայտնել է, որ հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն արդեն կմեկնարկեն գալիք ամիս։














