Դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) նիստը՝ բարձր մակարդակով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները: «Միջոցառման ընթացքում պլանավորված Է տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման, միջազգային ահաբեկչությանը արդյունավետ հակազդման հանգուցային հարցերի քննարկումը»,-նշել են Կրեմլում:
«ԵԱԲՏԽ-ի նիստում, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պետությունների ղեկավարները, կամփոփվեն Եվրասիական տնտեսական միության աշխատանքի առաջին տարվա արդյունքները և կսահմանվեն ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման ուղենիշները»,-նշել են մամուլի ծառայությունում:
«Ենթադրվում է, որ կարծարծվեն նորմատիվային-իրավական բազայի զարգացման, ինտեգրացիոն այլ միավորումների ու երկրների հետ համագործակցության ամրապնդման հարցերը, պլանավորվում է քննարկել մի շարք կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը եւ Միության՝ հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն, հայտնել են Կրեմլում:











