Գլխավոր դատախազությունը ստացել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ստացել ենք, այս պահին բողոքարկումն է պատրաստվում, լրացուցիչ տեղեկություններ լինելու դեպքում կհայտնենք»,- նշեց Խաչատյանը։
Հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով կալանքից ազատ արձակել: Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։











