Դատախազությունը միջնորդեց Քոչարյանի գործով անցնել բուն դատաքննությանը

15
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին դատավորը քննարկման առարկա դարձրեց դատախազի միջնորդությունը՝ գործով դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ։
 
Պաշտպանական կողմից ասացին, թե այս միջնորդությունը իրենց միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից զրկում է։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց, թե դատախազի պնդումը, որ իրենք իրավունքի չարաշահում են իրականացնում, կամ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացնում, չի համապատասխանում իրականությանը։