Դավիթ Տոնոյանի դեմ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

13
Հրապարակը գրում է. 

Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ( Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը )։

Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Տոնոյանը գործով դեռևս չունի կարգավիճակ, իսկ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։
 
Մեզ հետ զրույցում Ցոլակ Խաչատրյանն ասաց, որ ինքը իր ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ նախարար Տոնոյանը չի կատարել դատարանի՝ ուժի մեջ մտած ակտը, իսկ դատական ակտը վերաբերում է Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցմանը և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարմանը։ Այդ գումարը կազմում է շուրջ 14 միլիոն դրամ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում