Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին։ Նրա խոսքով՝ այս պահին մեր մյուս խնդիրները ծագում են հենց դրանից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջին օրվա վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ գրանցվել է ռեկորդային ցուցանիշ։ 2336 հետազոտության արդյունքում ի հայտ է բերվել 771 նոր դեպք։
Ներկայում ունենք ծանր վիճակում գտնվող 502 հիվանդ, 113-ի պացիենտի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր։ 40 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։














