Գուրգեն Խաչատրյանն ասեղ չի, որ կորչի, կգտնեն. Մարուքյան

11
Գուրգեն Խաչատրյանն ասեղ չի, որ կորչի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով փաստին, որ արտակարգ դրության եւ փակ սահմանների պարագայում Գուրգեն Խաչատրյանին հաջողվել է փախչել ու թաքնվել քննությունից:

«Կգտնեն, մի՛ անհանգստացեք: Բնականաբար, նախկինում պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր անձ, որը պաշտոնն ի շահ իրեն ու իր ընտանիքի է ծառայեցրել, եւ դարձել է միլիարդատեր, պետք է պատասխան տա, եւ պետք է փողերը հետ բերվեն: Մենք այս թեմայի շուրջ իշխանության հետ բանավեճ չունենք: Մեր բանավեճն արդյունավետ ինստիտուտներ ստեղծելու մեջ է:Մենք ժամանակին առաջարկում էինք կառավարության մեր տարբերակի կառուցվածքը, որի արդյունքում Գուրգեն Խաչատրյանը չէր կարողանալու փախչել: Չեն ընդունել, փախել է, հիմա նոր մեր ասածն անում են»,-ասաց Մարուքյանը: