Վերջին 4 ամիսների ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից

14

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին, նշեց, որ չորս ամսում 12 հազար աշախատակից է ազատվել աշխատանքից: Այսինքն՝ աշխատեղերի քանակը այդքանով կրճատվել է:

«Կա խնդիր աշխատավարձը չհաշվարկելու հետ: Այսինքն՝ աշխատատեղերը պահպանվել են, բայց վճարումներ չեն արվել: Կարծում ենք, որ այստեղ իր դերն ունի նաև վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի, համավարակի պայմաններում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, պետք է հաշվարկվի աշխատավարձն այն չափով, որքանով որ աշխատել է աշխատակիցը»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը: