ԳՇ պետ Արտակ Դավթյանը ազատման դիմո՞ւմ է գրել

21
Hraparak.am-ի տեղեկություններով՝ ազատման դիմում է գրել ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանը։ Ըստ էության՝ նրա հրաժարականի դիմումի պատճառը որդու հարսանիքն է, որի մասին լուրը մեծ աղմուկի առիթ դարձավ։ Մեզ այս պահին հայտնի չէ՝ նրան պարտադրել են, թե կամովի է գրել։

Հիշեցնենք, որ երեկ մենք լուր էինք գրել եւ տեսանյութ հրապարակել այն մասին, թե ինչպես է Դավթյանը՝ թքած ունենալով կարանտինի վրա, որդու հարսանիքը նշում Բագրեւանդի առանձնատանը՝ 100-ից ավելի հյուրերի մասնակցությամբ։