Գյումրու սպանության գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ Կոստանյանը դիմել է իր ՌԴ պաշտոնակցին

7

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է իր ՌԴ պաշտոնակցին՝ Գյումրու սպանության գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։

«ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,-ասվում է կայքում: