Գյումրիի Լալայան 173/3 հասցեում գտնվող եկեղեցու զբաղեցրած տարածքը և հարակից հողատարածքը կհատկացվեն ՌԴ կառավարությանը: Նման որոշում այսօր ընդունեց ՀՀ կառավարությունը իր հերթական նիստի ժամանակ:
Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախագծով հստակեցվում է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես նաև ստեղծում է իրավական հիմք փաստացի օգտագործվող ռազմական ավանները և հողատարածքները սահմանված կարգով օգտագործելու և ֆինանսական ներդրումներ կատարելու համար:














