Hraparak.am-ը գրում է.
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրեւանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։ Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դ
րսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները։
Մենք 20-ից ավելի մեքենա հաշվեցինք կայանած եւ եթե անգամ ենթադրենք, որ յուրաքանչյուր մեքենայում 2-3 ուղեւոր է եղել, ապա ակնհայտ է, որ հյուրերի քանակը մոտ է, եթե ոչ ավելի 100-ից։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները։
Տեսանյութը՝ այստեղ











