Գերմանացի պատմաբան Մայքլ Հասեմանը «Հայոց ցեղասպանություն» վերտառությամբ գիրք է հրապարակել, որի հիմքում ընկած են իր հայտնաբերած՝ Վատիկանի գաղտնի փաստաթղթերը։
Պատմաբանը, ուսումնասիրելսվ Վատիկանի արխիվները, գտել է Հայց ցեղասպանության մասին չհրապարակված 3000 էջ փաստաթուղթ, որոնք հնարավորություն են տալիս նորովի նայել անցյալի իրադարձություններին։ Անցյալում գիտնականների ձեռքում եղել են փաստաթղթեր Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ավստրիայից և այլ երկրներից, իսկ Վատիկանի արխիվները փակ էին, թեպետ Վատիկանը շատ ականատեսներ և շատ կարևոր տվյալներ ուներ։
Հեղինակը հույս ունի, որ մոտ ապագայում այն կթարգմանվի հայերեն ու կհրատարակվի Հայաստանում։
Պատմաբանի խոսքով՝ կփորձի Հայաստանի ԳԱԱ-ին օգնել, որ կարողանա ձեռք բերել Վատիկանի արխիվային փաստաթղթերը կամ գոնե դրանցից ամենակարևորները։














