Գեղարքունիքում կորոնավիրուսի դեպքերը հասել են 117-ի

10

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարզում ընդհանուր կա 117 հաստատված դեպք։

Ըստ մարզպետի՝ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված ու ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։

Նշենք, որ Գեղարքունիքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու մարդ։