Գեղամյանի դավաճանությունը Բաքվում

13

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀԿ-ի կարկառուն երեսփոխան Արտաշես Գեղամյանը Բաքվում ցուցադրել է իր ու իր կուսակցության իրական դեմքը՝ դեմ դուրս գալով մի ողջ ժողովրդի: Գեղամյանը բառացի Արցախը նվիրել է Բաքվին՝ նույնիսկ չունենալով բարոյական իրավունք անգամ խոսել Արցախի մասին:

Այն, որ տարիներ շարունակ Արտաշես Գեղամյանը ընդդիմադիր էր բոլորս ենք հիշում, ով դժգոհ էր իշխանությունների բոլոր գործերից: Բայց երբ Սերժ Սարգսյանը նրան առաջարկեց դառնալ ՀՀԿ-ական, շահութաբեր գործ ու պաշտոն, Գեղամյանը մոռացավ իր անցյալն ու գաղափարները(որոնք չափազանց սին ու նյութական էին) և սկսեց ապրել ՀՀԿ-ականների մտքերով: Գեղամյանի կերպարի նման գործելաոճը ոչ ոքի չզարմացրեց: Բայց Բաքվում Գեղամյանն իրեն գերազանցեց՝ դուրս գալով մի ամբողջ Հայաստանի դեմ:

ՀՀԿ-ական այս պնակալեզ գործիչը Բաքվում իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը շատ է ցանկանում, որ Ադրբեջանը նույնպես մտնի Եվրասիական տնտեսական միություն: Գեղամյանը նշել է, որ ԵՏՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կօգնի լուծել երկու երկրների միջև առկա խնդիրը՝ հիշեցնելով Էլզասի մասին, իբր՝ «ո՞վ է հիշում, թե ում է պատկանում Էլզասը, որը գտնվում է Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանին»: Գեղամյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական գեղամյանական պատկերացմամբ բարեկամությունը կծնվի Եվրասիական Միության ճանապարհին: Ինչպիսի համեմատություն, ո՞վ է հիշում: Հակահայ գործունեություն է ծավալում Գեղամյանը, թերևս նա կոչ է անում Ադրբեջանին մտնել ԵՏՄ՝ վստահեցնելով, որ հանուն ռուսական երազանքի Հայաստանը կմոռանա Արցախի մասին՝ դրանով իսկ բոլոր խնդիրները կլուծվեն և կողմերը չեն էլ հիշի՝ ում է պատկանում այս հողակտորը: Նույնիսկ բառեր չկան, որ կարելի  է նկարագրել այս մարդու արարքը, միայն երևի դավաճանությունը կհամապատասխաներ գեղամյանական այս հայտարարությանը: Ինչպե՞ս է Գեղամյանն իր այդ փոքր գլխում տեղավորում հայ-ադրբեջանական բաց սահման հասկացողությունը, միևնույն մաքսային համակարգ, ադրբեջանցիների ազատ մուտք ու ելք Հայաստան, բիզնես ծրագրեր, առևտրաշրջանառություն, ինչու չէ ամուսնություններ… Մի՞թե սա է ՀՀԿ-ի երազած Հայաստանը: Ինչո՞ւ են ուղարկել Գեղամյանին Բաքու: Մի՞թե Սերժ Սարգսյանը տեղյակ չէր, որ Գեղամյանը Բաքվում Արցախը հանձնելու է ու գա: (Iհարկե, միայն բառերով, Գեղամյանը, եթե  նույնիսկ հոգին էլ վաճառի, չի կարող Արցախին մատով անգամ դիպել):

Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ ուրիշ պատվիրակություն էր մեկնել Բաքու, որտեղ հակառակ հայտարարություններ էին հնչում, ինչո՞ւ այս անգամ Գեղամյանին ուղարկեց ՀՀԿ-ն, մի՞թե փոշամել է նախորդ հայտարարությունների համար: Սերժ Սարգսյանն ասես Գեղամյանի միջոցով Ալիևի առջև մեղանչում է, ՄԱԿ-ի ու մնացյալ ամբիոններից հոխորտալու համար, որ այս անգամ մինչև Բաքու ենք հասնելու, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Էլ ո՞ւմ են պետք, պրն Սարգսյան, ձեր այս խոսքերը, երբ Գեղամյանը բառացիորեն Արցախի հարցը լրիվ այլ ճանապարհով է փորձում լուծել՝ իշխող կուսակցության գլխավորությամբ:

Գեղամյանի hաջորդ հայտարարությունը  թշնամանքի մասին էր: Այս պարոնը բոլոր հայերի անունից հայտարարել է, որ Հայաստանը պաթոլոգիական թշնամություն չունի ոչ մի ժողովրդի հանդեպ: Պրն Գեղամյան, դուք միգուցե չունեք որևէ թշնամանք, բայց հայ ազգն իր արյան մեջ պետք է ունենա թուրքերի ու թուրքերից սերված ադրբեջանցիների հանդեպ թշնամանք, այդ ի՞նչ շուտ մոռացաք 1915թ-ը, Սումգայիթը, Մատաղիսը, Արցախյան պատերազմը, մի՞թե ձեր ականջները փակ են, աչքերն էլ կույր են, մոռացել եք, որ պատերազմը չի ավարտվել, որ ձեր բարեկամ ադրբեջանցիներն ամեն օր գնդակոծում են սահմանը, ամեն օր հայ զինվոր են սպանում, ի՞նչ բարեկամության մասին եք խոսում: Հայն ու ադրբեջանցին չեն կարող ոչ մի միջավայրում, ոչ մի միությունում ու կառույցում միասին լինել, հայը չի կարող թշնամանք չզգալ մի ցեղի հանդեպ, ով սպանում է իր զավակին: Օրեր առաջ էինք գրել հայկական դիվանագիտության չափանշիների մասին: Գեղամյանը հաստատեց իշխող ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հակահայ կեցվածքը:

Ցավոք, հայ իշխանավորներն իրենց շարքերում նման գործիչներ են աճեցնում, ովքեր պահանջներ ներկայացնելու, մեղադրելու, սպառնալու և հայի հպարտ ու անպարտ կերպարը ցույց տալու փոխարեն, գլխիկոր բարեկամություն են աղերսում ստոր թշնամուց: