Գազի գինը 165 դոլար պահպանելը օրակարգի հարց է. Շ. Քոչարյան

9

Ռուսաստանի  հետ բանակցություններում գազի գինը 165 դոլար պահպանելը օրակարգի հարց է։ Ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Հարցին, թե կարող է արդյոք գինը պարբերաբար նվազել, Քոչարյանը պատասխանել է. «Դա արդեն առաջիկա բանակցությունների հարց է»։  

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մինչև այս տարվա մարտի վերջը երկարաձգել էր Հայաստանի համար գազի գինը (հազար խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն՝ 165 դոլար) «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու և Հայաստանում գազի սակագինը նախկին մակարդակում պահպանելու համար: