Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 2090-ի: Իսրայելական վերջին հարվածի հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 3 և վիրավորվել 4 մարդ: Հայտնում է PressTV-ին:
Նշենք, որ Իսրայելը Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունները սկսել է հուլիսի 7-ից, և այդ ընթացքում այնտեղ ընդհանուր առմամբ զոհվել է 2090 մարդ, որից 561-ը՝ երեխա, 255-ը՝ կին, 98-ը՝ տարեց: Բացի այդ, Գազայի հատվածում վիրավորվել է 10.314 մարդ, որից 3189-ը՝ անչափահաս, 1994-ը՝ կին, 388-ը՝ տարեց:














