ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ 1,5 ժամ տևած քննարկումից հետո՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ընդունել են ԱԺ կոալիցիայի առաջարկը՝ գազային հանձնաժողովի վերաբերյալ: «Հայ ազգային կոնգրեսն» ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ պետք է քննարկեն խմբակցություններում:
ՀԱԿ-ի ներկայացուցիչը արձանագրեց, որ ՀՀԿ-ն առաջարկել է հանձնաժողովի նիստերն անել դռնփակ և նաև չտարածել նիստերի մասին տեղեկատվություն, ինչը քաղաքական բանակցությունների էթիկայի շատ լուրջ խախտում որակեց:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նույնպես դժգոհեց հանձնաժողովի ձևավորման կարգից:











