Բուլղարիայի խորհրդարանը ճանաչել է 1915 թվականի Հայերի Ցեղասպանությունը: Տեղեկացնում է բուլղարական Standartnews.com կայքը:
157 կողմ, 36 դեմ ձայներով հայտարարություն է ընդունվել, որով դատապարտվել է Օսմանյան կայսրությունում Առաջին աշխահամարտի տարիներին 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:
«Հայերի Ցեղասպանությունը կամ Հայերի Հոլոքոստը Օսմանյան կառավարությունը սիստեմատիկաբար իրականացրել է հայերի պատմական հողում, որը սփռված է այսօրվա Հայաստանի և Թուրքիայի միջև: Կոտորածները սկսել են 1915 թ. ապրիլի 24-ին, երբ շուրջ 250 հայ մտավորականների են ձերբակալել Կ. Պոլսում: Ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին և երկու փուլով ընթացել. նախ տղամարդկանց սպանություններն ու զինվորական հայերի զինաթափումը, հետո կանանց, երեխաների և ծերերի տեղահանությունը, կոտորածն ու մահվան ճանապարհը դեպի Սիրիայի անապատներ»,- ասված է հայտարարության մեջ:














