Գազի այսօրվա սակագները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն. ՀԾԿՀ նախագահ

34

Գազի միջին գինը բարձրանում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի սակագնի փոփոխմանը, որի շուրջ օրեր առաջ այդ կառույցում քննարկումներ էին:

Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային քննարկումների փուլն է, որն ամփոփվելու է հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունենալու հունիսին, բայց օրը դեռ հստակ չէ:

Բաղրամյանը պարզաբանել է, որ որ դեռ հստակ չէ, թե վերջնական ինչ սակագին կլինի, այդ ամենը պարզ է դառնալու նիստի ընթացքում: Նա նաև նշեց, որ իրենց հաշվարկներն էլ են ցույց տվել, որ այսօրվա սակագները որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունեն:

«Գազպրոմի» առաջարկած միջին գինը եղել է 283 դոլար՝ այսօրվա գործող 255 դոլարի դիմաց, իսկ հայկական կողմը առաջարկել է 266,7 դոլար՝ 255 դոլարի դիմաց:

Նա նաև շեշտում է , որ նախատեսվում է բնակչության և սոցիալապես անապահով խմբերի համար գների փոփոխություն չանել, ավելացում է նախատեսվում ջերմոցների և վերամշակող գործարանների և 10.000 խորանարդից ավելի սպառելու դեպքում: