ԱԺ ԲՀԿ խմբակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը փոխանցել են 25 պատգամավորների ստորագրությունը, որով ցանկանում են դիմել Սահմանադրական դատարան՝ երեկ խորհրդարանում ընդունված փոփոխությունների նախագիծը վիճարկելու համար: Նախ ընդգծենք, որ ԲՀԿ-ին դա անելու համար պակասում է երկու պատգամավորի ստորագրություն եւ հենց այդ պատճառով էլ նրանք դիմել են իրենց ընդդիմադիր գործընկերոջը (ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն):
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հաստատեց տեղեկությունը, հավելելով, որ իրենց փորձագետները առաջիկայում կամփոփեն եւ կներկայացնեն իրենց գործընկերներին այն հիմքերը, որով անհրաժեշտ կլինի վիճարկել ՍԴ-ի հետ կապված երեկ կայացրած որոշումը:











