ԲՀԿ-ական պատգամավորը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

7
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ:

Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:

Շուտափույթ ապաքինում բոլորին»: