Բիշքեկյան արձանագրության հետքերով. Արցախյան պատերազմից 20 տարի անց

91

Այսօր լրանում է Բիշքեկյան արձանագրության 20 ամյակը:

Մայիսի 5-ին 1994թ-ի Հայաստանը, Ադրբեջան ու Արցախը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը՝

ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները.

-վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինվածհակամարտության դադարեցմանը,որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև էականորեն  շոշափում  է   տարածաշրջանի  մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը,

-պաշտպանելով ԱՊՀ պետությունների երկրների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը, պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված դիմակայության դադարեցմանը և նրա հետևանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին` համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,

-հանդես եկան հակամարտության դադարեցման գործում Համագործակցության և Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ-ի և ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների և կոնկրետ խնդիրների իրագործմանօգտին/ամենից առաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևեր/,

-կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը` հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա /այդ թվում և դիտորդների տեղակայման մասով/, և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, ազատագրված տարածքներից զորքերի դուրս բերում և հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ,

Ա.Ջալիլով/Ռ.Գուլիևի ստորագրությունը/

Կ.Բաբուրյան

Բ.Արարկցյան

Վ.Շումեյկո

Մ.Շերիմկուլով

Վ.Կազիմիրով/Ռուսաստանի Դաշնության Նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար/

Մ.Կրոտով/ԱՊՀ անդամ-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար/

Բիշքեկ 5 մայիսի 1994թ.  

Բիշքեկյան հանդիպումից հետո Հայաստանի կողմից համաձայնագիրը մայիսի 10-ին ստորագրեց Հայաստանի Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մայիսի 9-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդրաֆ Մամեդովը և Արցախի Բանակի հրամանատար Սամվել Բաբյանը՝ մայիսի 11-ին:

BBC-ի ռուսական բաժինը անդրադարձել է թեմային և կետ առ կետ ներկայացրել անցած ուղին:

Ի՞նչէտեղիունեցելհրադադրիցհետո:

Մայիսի 12 1994թ- Բիշքեկյան արձանագրությունը ուժի մեջ է մտնում:

Դեկտեմբերի 24 1994թ.- Ղարաբաղի Գերագույն խորհուրդը  Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Լեռնային Ղարբաղի Հանրապետության Նախագահ:

Մարտի 23 1995թ. –  Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող Վիեննայի կոնֆերանսի ընթացքում ԵԱՀԿ-ին նախագահությանը մանդատ տրվեց Մինսկի բանակցությունների գործընթացում:

Նոյեմբերի 24 1996թ.- Ռոբերտ Քոչարյանը դառնում է ԼՂՀ նախագահ անցկացված առաջին համապետական հանրաքվեի արդյունքում:

Դեկտեմբերի 3 1996թ.- Լիսաբոնում տեղի ունեցող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ընթացքում  ներկա էին կազմակերպության բոլոր 54 անդամ երկրները: Հենց այնտեղ էլ  ստորագրվեց Լիսաբոնյան համաձայնագիրը: Հայստանը չստորագրեց: Հիմնական դրույթներն են այս համաձայնագրի՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի իրավական ստատուսը, սակայն Ադրբեջանի կազմում, ինչպես նաև ԼՂՀ անվտանգության երաշխիքներն ու բնակչության անվտանգությունը:

Հունվարի 1 1997թ.- Մինսկի խումբը փոխում է ձևաչափը՝ արդեն նրա մեջ երեք համանախագահող երկրներ են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Մինչ օրս էլ ԵԱՀԿ-ն նույն ձևաչափով է գործում, սակայն Ադրբեջանը խանգարում է այս եռյակի աշխատանքներին:

Հուլիսի 18 1997թ. – Մինսկի խմբի համանախագահները կողմերին ներկայացնում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաթեթ: Փաթեթը երկու համաձայնագրից էր բաղկացած. առաջինը՝ կարգավորում էր հրադադարի ռեժիմի խախտումները, երկրորդը՝ ԼՂՀ-ի ստասուսին էր վերաբերվում էր: «ԼՂՀ-ի ստասուսը չի կարող որոշվել Ադրբեջանի Հանրապետության միակողմանի ակտերով կամ ԼՂՀ իշխանությունների կողմից»,- ասվում էր փաթեթում:

Սեպտեմբերի 8 1997թ.- Այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, ԼՂՀ նախագահ ընտրվեց Արկադի Ղուկասյանը:

Դեկտեմբեր 1997թ.- Մինսկի խումբն առաջարկում է հիմնախնդրի լուծման էտապային նախագիծ: Այն նախատեսում էր հրադադարի  խախտման դադրեցում: Այն նախորդ փաթեթից տարբերվում է նրանով, որ զինված ստորաբաժանումները պետք է դուրս գան իրենց դիրքերից աստիճանաբար, իսկ ռազմական գործողությունների շրջանում կտեղակայվեն ԵԱՀԿ խաղաղարարները, ովքեր ի վիճակի կլինեն կանխել երկկողմանի անսպասելի հարձակումները: Լաչինի մինջանցքը՝ Հայստանն ու Արցախը միավորող, նախագծի համաձայն մնում էր ԼՂՀ վերահսկողության տակ, իսկ ԼՂՀ ստատուսի վերջնական որոշման համար կազմել հայ-ադրբեջանական խումբ, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեցին այս նախագծի հետ, բայց ԼՂՀ ղեկավարությունը մերժեց այն:

Փետրվարի 3 1998թ.- Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս Ադրբեջանին զիջումներ անելու մեղադրանքով:

Նոյեմբերի 9 1998թ.- Մինսկի խումբը նոր առաջարկով է հանդես գալիս՝ միավորված հանրապետություն: Համաձայն որի՝ Ադրբեջանը և ԼՂՀ-ն մնում էին միավորված պետության կազմում և ստանում հավասար ստատուս: Ադրբեջանը մերժում է այս առաջարկը՝ հայտարարելով, որ այն հակադարձում է Լիսաբոնյան փաստաթղթին:

Ապրիլի 2 1999թ. – Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են ԱՊՀ շրջանակներում մոսկվայում: Կողմերը պայմանավորվում են հաճախակի հանդիպումների համար: Հաջորդ 7 ամիսներին տեղի է ունենում 5 նմանատիպ հանդիպում: 

 Ապրիլի 3-7 2001թ.- Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ում՝ Ֆլորիդայում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևի հանդիպումը: 

Փորտրվարի 19 2004թ.- Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՄԱԿԻ խաղաղարար ծրագրի շրջանակներում՝ Բուդապեշտում:

Ապրիլի 23 2006թ. – Բուդապեշտի դատարանը Ռ. Սաֆարովին դատապարտում է ցմահ ազատազրկման:

Նոյեմբերի 29 2007 թ.- Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հայտարարվում է Մադրիդյան սկզբունքեր մասին: Նրանք հիմնվում են բռնության ժխտման, տարածքային ամբողջականության և ինքանորոշման վրա: Այս սկզբունքները 1997 թ-ի փաթեթի սինթեզն էին: 

Ադրբեջանը համաձայնվեց 2009թ-ի փաթեթի հետ, բայց Հայաստանը մերժել է:

Նոյեմբերի 2 2008թ. – Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարությն ստորագրեցին՝ համաձայն որի կողմերը խոստանում էին շարունակել բանակցային գործընթացը, խթանել Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը և հաստատել են իրենց հակումը խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորելու հարցում:

Հոկտեմբերի 27 2010թ. «Աստրախանյան հայտարարություն». Ռուսաստանի միջնորդությամբ գերիների արձակման համաձայնության եկան կողմերը:

Օգոստոսի 31 2012թ.- Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին: Օրեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց մարդասպանին ներում շնորհելու վերաբերյալ և նրան հերոսի կոչում տվեց:

Հ. Գ. Սրանք զութ դեպքերի հերթականության թվարկում են, որոնք ընթերցելիս միայն մի բան ենք հասկանում, որ կրակի դադարեցման պահից ի վեր՝  հայկական կողմի համար նպատակահարմար դեռևս ոչ մի համաձայնագիր չի ստորագրվել, ոչ մի փաթեթ չի ներկայացվել, բոլոր այդ փաթեթները հօգուտ մեր թշնամի երկրի են գործում, բայց հայկական կողմը շարունակում է բանակցությունները նույն այդ ոչ հայանպաստ սկզբունքերի շուրջ: Անցյալ 20 տարվա ընթացքում Արցախը զարգացել է, բարեկարգվել ու ինքնորոշվել, մինչդեռ Մինսկի Խմբում և դրանից դուրս դեռևս շարունակվում են քննարկել Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ի դեպ Ռուսաստանը երբեք չի ընդդիմանում: Չնայած հրադադարի ռեժիմին՝ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններն օր օրի ավելանում են և թշնամին հրադադարի ռեժիմն ամեն օր խախտում է:

 Լուսանկարը՝ Մաքս Արշակ Սիվասլեանի

1992թ. Արցախ