Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

22

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հուլիսի 23-ին քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Բանաձևին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։

Ընդդիմությունը քննադատել է, թե անհրաժեշտ էր ավելի միանշանակ փաստաթուղթ, բայց, հաշվի առնելով, որ վարչապետ Շառլ Միշելը խորհրդարանում ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, կողմ է քվեարկել։ 

Նշենք, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հուլիսի 18-ին Ներկայացուցիչ պալատում կառավարության անունից ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: «Կարծում եմ, որ 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները, որոնք նախաձեռնել է Օսմանյան կայսրության վերջին կառավարությունը, պետք է որակվեն որպես ցեղասպանությունը»,- ասել էր Շառլ Միշելը: