Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին խոսակցությունները «հիմար են և մտացածին». Լուկաշենկո

7

Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին խոսակցությունները «հիմար են և մտացածին», Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ռուսաստանի նախագահի հետ միանշանակ որոշել ենք, որ այսօր օրակարգում միավորման հարց չկա», – ասել է նա:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի ու Ռուսաստանի միությունը կարող է զարգանալ միայն իրավահավասար հիմքով, և դա պետք է լինի երկու ժողովուրդների կամքը: