Բաքվում կայացել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի նիստը:
Կողմերը հանդիպման ավարտից հետո նիստը նախագահող ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ևհայտնել է, որ հատուկ ուշադրություն էր դարձվել կապի և կառավարման միջոցների համակարգերի կատարելագործման հարցերին: Կոմիտեն համաձայնեցրել է նաև ԱՊՀ երկրների ԶՈՒ-ների 2015 թ. համատեղ միջոցառումների ծրագիրը:
Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի պատվիրակությունները:
Հիշեցնենք, Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել նիստին, քանի որ Ադրբեջանը չէր ապահովել պատվիրակության ընդունումը:














